Հրթիռային հարձակում Իրաքի «Այն Ալ-Ասադ» բազայի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i141552-Հրթիռային_հարձակում_Իրաքի_Այն_Ալ_Ասադ_բազայի_դեմ
Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ Իրաքի արևմուտքում, Ալ-Անբար նահանգում գտնվող Այն Ալ-Ասադ ավիաբազայի ուղղությամբ հրթիռային հարձակումներ է իրականացվել:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մայիս 24, 2021 14:11 Asia/Tehran
  • Հրթիռային հարձակում Իրաքի «Այն Ալ-Ասադ» բազայի դեմ

Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ Իրաքի արևմուտքում, Ալ-Անբար նահանգում գտնվող Այն Ալ-Ասադ ավիաբազայի ուղղությամբ հրթիռային հարձակումներ է իրականացվել:

Հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, երեք հրթիռ է արձակվել այդ բազայի ուղղությամբ, որոնցից մեկը խոցել է բազայի ներքին հատվածը, իսկ երկուսն ընկել է շրջակայքում: Դեռևս լուրեր չեն շրջանառվել այդ հարձակման վնասների և հավանական կորուստների մասին:

Մայիսի սկզբին ևս Այն Ալ-Ասադ ավիաբազան մի քանի անգամ հրթիռային հարձակման թիրախ է դարձել: 

Իրաքում ամերիկյան ուժերի վրա հարձակումների թեժացման մասին, Իրաքի դիմադրության համակարգող խորհրդի խստաոճ հայտարարությունից հետո, սա Այլ Ալ-Ասադի դեմ տեղի ունեցած առաջին հարձակումն է:

Մեծ թվով իրաքցիներ և խմբեր ցանկանում են Իրաքից ամերիկյան ահաբեկչական ուժերի հեռացումը, և Իրաքի խորհրդարանը վավերացել է այդ ուժերի դուրսբերման նախագիծը: