Պաղեստինցի ցուցարարները բախվել են ինքնավար վարչակազմի անվտանգության ծառայողների հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i141672-Պաղեստինցի_ցուցարարները_բախվել_են_ինքնավար_վարչակազմի_անվտանգության_ծառայողների_հետ
Պաղեստինյան ինմքնավարության անվտանգության ծառայողները բախվել են բռնագրավված տարածքներ Էնթոնի Բլինքենի այցի դեմ բողոքող պաղեստինցի ցուցարարների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2021 04:42 Asia/Tehran
  • Պաղեստինցի ցուցարարները բախվել են ինքնավար վարչակազմի անվտանգության ծառայողների հետ

Պաղեստինյան ինմքնավարության անվտանգության ծառայողները բախվել են բռնագրավված տարածքներ Էնթոնի Բլինքենի այցի դեմ բողոքող պաղեստինցի ցուցարարների հետ:

Երեքշաբթի օրը, Հորդանան գետի արևմտյան ափի Ռամալլահ քաղաքում կայացած ցույցի ընթացքում, հարյուրավոր պաղեստինցիներ բողոքել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ օկուպացված տարածքներ կատարած այցի դեմ:

Ցուցարարները փորձել են մուտք գործել ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի նստավայր, որտեղ վերջինս հանդիպել է  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, սակայն  անվտանգության ուժերն արգելել են ցուցարարներին մտնել տարածք:

Ցուցարարները կրել են Պաղեստինի դրոշները, Գազայի հատվածում Իսրայելի ռմբակոծության պատճառած ավերածությունների պատկերները և դագաղներ, որոնք խորհրդանշում էին  Գազայի հատվածում իսրայելական հարձակումների բազմաթիվ զոհերին: