ԱՄՆ-ն ապահովում է պաղեստինցիների սպանության զինամթերքը
Պաղեստինից դուրս գտնվող Իսլամական Դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) փոխնախագահն ասել է.«Ամերիկացիները զինամթերք են տրամադրում Սիոնիստական ռեժիմին պաղեստինցիներին սպանելու համար»:
Մուսա Աբումազրուղը հավելել է.«Հաշվի առնելով Պաղեստինում ԱՄՆ-ի դերակատարությունը, Վաշինգտոնը համարվում է օկուպացված տարածքներում տիրող ճգնաժամի մի մասնիկը»:
Աբումազրուղն ասել է.«Գազայի վերջին պատերազմում Դիմադրությունն ընդամենն իր հզորության մի մասն ի ցույց դրեց, ինչն ահ ու սարսափ առաջացրեց քաղաքատիպ ավանների բնակիչների շարքերում և փախուստի մատնեց նրանց»:
ՀԱՄԱՍ-ի հիշյալ պաշտոնյան նշել է.«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի բանակը պատերազմի 7-րդ օրը այդ ռեժիմի քաղաքական ղեկավարներին հայտնել էր,որ ցանկանում է դադարեցնել պատերազմը, սակայն Սիոնիստական ռեժիմի քաղաքական ղեկավարները նախընտրեցին երկարաձգել պատերազմը»: