ԱՄՆ-ն ապահովում է պաղեստինցիների սպանության զինամթերքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i141750-ԱՄՆ_ն_ապահովում_է_պաղեստինցիների_սպանության_զինամթերքը
Պաղեստինից դուրս գտնվող Իսլամական Դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) փոխնախագահն ասել է.«Ամերիկացիները զինամթերք են տրամադրում Սիոնիստական ռեժիմին պաղեստինցիներին սպանելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2021 14:04 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ապահովում է պաղեստինցիների սպանության զինամթերքը

Պաղեստինից դուրս գտնվող Իսլամական Դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) փոխնախագահն ասել է.«Ամերիկացիները զինամթերք են տրամադրում Սիոնիստական ռեժիմին պաղեստինցիներին սպանելու համար»:

Մուսա Աբումազրուղը հավելել է.«Հաշվի առնելով Պաղեստինում ԱՄՆ-ի դերակատարությունը, Վաշինգտոնը համարվում է օկուպացված տարածքներում տիրող ճգնաժամի մի մասնիկը»:

Աբումազրուղն ասել է.«Գազայի վերջին պատերազմում Դիմադրությունն ընդամենն իր հզորության մի մասն ի ցույց դրեց, ինչն ահ ու սարսափ առաջացրեց քաղաքատիպ ավանների բնակիչների շարքերում և  փախուստի մատնեց նրանց»:

ՀԱՄԱՍ-ի հիշյալ պաշտոնյան նշել է.«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի բանակը պատերազմի 7-րդ օրը այդ ռեժիմի քաղաքական ղեկավարներին հայտնել էր,որ ցանկանում է դադարեցնել պատերազմը, սակայն Սիոնիստական ռեժիմի քաղաքական ղեկավարները նախընտրեցին երկարաձգել պատերազմը»: