Էրդողանը մտադիր է «մաքրել» Իրաքի տարածքում գտնվող փախստականների ճամբարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i142326-Էրդողանը_մտադիր_է_մաքրել_Իրաքի_տարածքում_գտնվող_փախստականների_ճամբարը
Նախագահ Թայիփ Էրդողանը Իրաքին նախազգուշացրել է, որ Թուրքիան մտադիր է «մաքրել» փախստականների ճամբարը, որը «անվտանգ ապաստան է քուրդ զինյալների համար»: Միեւնույն ժամանակ, նա սպառնում է երկարատեւ ռազմական արշավ իրականացնել Իրաքում:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 02, 2021 15:58 Asia/Tehran
  • Էրդողանը մտադիր է «մաքրել» Իրաքի տարածքում գտնվող փախստականների ճամբարը

Նախագահ Թայիփ Էրդողանը Իրաքին նախազգուշացրել է, որ Թուրքիան մտադիր է «մաքրել» փախստականների ճամբարը, որը «անվտանգ ապաստան է քուրդ զինյալների համար»: Միեւնույն ժամանակ, նա սպառնում է երկարատեւ ռազմական արշավ իրականացնել Իրաքում:

Վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ուժերը ակտիվորեն ներխուժում են Հյուսիսային Իրաք՝ Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարի պատրվակով՝ արշավանքները կենտրոնացնելով հիմնականում Իրաքի ներսում մինչեւ 30 կմ տարածքով շերտի վրա:

Բայց Էրդողանն ասել է, որ Թուրքիայի սահմանից 180 կիլոմետր հարավ գտնվող «Մահմուր» ճամբարը, որը ավելի քան երկու տասնամյակ հյուրընկալել է հազարավոր փախստականների, զինյալների համար «ինկուբատոր» է եղել:

«Եթե ՄԱԿ-ը այն չհեռացնի, մենք դա կանենք որպես ՄԱԿ-ի անդամ»,- ասել է Էրդողանը` հավելելով, թե Անկարան կարծում է, որ «Մահմուրը» նույնքան մեծ սպառնալիք է, որքան ՔԱԿ-ի հենակետը Քանդիլ լեռներում:

Իրաքցի բարձրաստիճան մի պաշտոնյա Reuters-ին ասել է, որ անցյալ շաբաթ Թուրքիան Բաղդադին բողոքել է «ՔԱԿ-ի կողմից «Մահմուր» ճամբարից սկսված ահաբեկչական գործողություններից»:

Անվտանգության ծառայությունների հրամանատարները եւ տեղական պաշտոնյաները ուսումնասիրել են Թուրքիայի բողոքը եւ կառավարությանը հայտնել են, որ «Մահմուր» ճամբարը վերահսկվում է Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների կողմից, որոնք թույլ չեն տալիս կառավարական ուժերին մուտք գործել:

Ճամբարը հիմնադրվել է 1990-ականներին, երբ հազարավոր քրդեր փախան Թուրքիայից:

«Մահմուրը» մեկ տարի առաջ թուրքական ավիահարվածների էր ենթարկվել, չնայած այն ժամանակ զոհերի մասին չէր հաղորդվում: ««Մահմուրն» օգտագործվում է որպես Թուրքիայի կամ Թուրքիայի զինված ուժերի վրա հարձակման նյութատեխնիկական կենտրոններից մեկը»,- ասել է պաշտոնյան: «Եկել է այն ՔԱԿ-ից մաքրելու ժամանակը»:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio