Պակիստանում դեմ են ամերիկյան ռազմաբազա հիմնելուն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i142894-Պակիստանում_դեմ_են_ամերիկյան_ռազմաբազա_հիմնելուն
Պակիստանի տեղեկատվության նախարարն այդ երկրում ամերիկյան ռազմաբազա հիմնելու նկատմամբ ընդդիմության շրջանակնեում հայատարարել է, որ նման բան անհնար է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2021 04:56 Asia/Tehran
  • Պակիստանում դեմ են ամերիկյան  ռազմաբազա հիմնելուն

Պակիստանի տեղեկատվության նախարարն այդ երկրում ամերիկյան ռազմաբազա հիմնելու նկատմամբ ընդդիմության շրջանակնեում հայատարարել է, որ նման բան անհնար է:

Չորեքշաբթի Իսլամաբադում կայացած մամուլի ասուլիսում, Պակիստանի տեղեկատվության նախարար Ֆավադ Չաուդրին հայտարարել է.  «Պակիստանում ամերիկյան ռազմական բազա հիմնելու  վերաբերյալ բանակցություններ չեն անցկացվել»,

Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մահմուդ Ղորեյշին,  երեքշաբթի օրն արձագանքելով New York Times- ի  հոդվածին, որը վերաբերվում էր Աֆղանստանում իրավիճակը վերահսկելու համար Պակիստանում ամերիկյան ռազմաբազա հիմնելու  և Միացյալ Նահանգներին հատուկ ծառայություններ տրամադրելու վերաբերյալ  Վաշինգտոնի և Իսլամաբադի միջև բանակցություններին, հայտարարել է. «Իսլամաբադն  ԱՄՆ-ին թույլ չի տա Աֆղանստանից իր զորուժը դուրս բերելուց հետո ռազմական բազա հիմնել Պակսիտանում»: 

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Պակիստանը թույլ է տվել իր օդային տարածքը օգտագործել՝ Աֆղանստանում ամերիկյան ուժերին աջակցելու համար:

Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է, որ մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 11-ը իր զորուժը դուսր է բերելու Աֆղանստանից: