Հրթիռային հարձակում Բաղդադում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i142912-Հրթիռային_հարձակում_Բաղդադում_գտնվող_ամերիկյան_ռազմաբազայի_վրա
Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծման է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում են լրատվական աղբյուրները:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 10, 2021 07:32 Asia/Tehran
  • Հրթիռային հարձակում Բաղդադում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա

Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծման է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում են լրատվական աղբյուրները:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրաքի անվտանգության աղբյուրները հայտարարել են.«Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող ԱՄՆ-ի Վիկտորիա ռազմաբազան հրթիռակոծվել է»:

Համաձայն այս հաղորդման, ահազանգը հնչելու հետ միաժամանակ, խոցվել է բազայի տարածքում թռչող ԱԹՍ-ն:

Լրատվական աղբյուրները հավանական վնասների մասին մանրամասներ չեն հաղորդել:

Այս հարձակումը իրականացվել է այն դեպքում, երբ մի քանի ժամ առաջ, մի քանի ռակետների թիրախ էր դարձել Իրաքի հյուսիսային Սալահեդդին նահանգում գտնվող Բալադ ավիաբազան:

Իրաքի խորհրդարանի վավերացրած օրենքի համաձայն այս երկրի քաղաքացիները լրջորեն դեմ են օտարերկրյա ուժերի օկուպացիային: