Սիոնիստական Հաարեց թերթը բացահայտել է պաղեստինցի բանտարկյալների խոշտանգման դեպքերը
Սիոնիստական Հաարեց թերթը բացահայտել է Ալ-Նաղաբ անապատում իսրայելցի բանտապահների կողմից ՀԱՄԱՍ շարժման գերիների դեմ իրականացված խոշտանգման դեպքերը:
Սիոնիստական Հաարեց թերթն իր ինտերնետային կայքում այդ մասին հայտնելով հրապարակել է բանտի տեսախցիկների միջոցով տեսագրությունը, որում երևում է 55 պաղեստինցի գերիների խոշտանգումը: Բանտարկյալները ժամեր շարունակ խոշտանգման վայրում տասնյակ բանտապահների ներկայությամբ գտնվել են նույն իրավիճակում:
Այս տեսանյութում երևում է, թե ինչպես են պաղեստինցի բանտարկյալները ձեռքերը կապած գետնին ընկած, իսկ բանտապահներն հերթականությամբ բռունցքով, ոտքերով ու մահակով հարվածում են նրանց և բանտարկյալներին թույլ չեն տալիս ինչ-որ շարժում անել կամ ինչ-որ խոսք ասել:
Պաղեստինյան «Վաֆա» լրատվական գործակալությունը վերջերս պարզեց, որ 4500 պաղեստինցի բանտարկյալներ, այդ թվում 140 երեխա և 41 կին դեռ գտնվում են Ղոդսը բռնագրավված ռեժիմի բանտերում: