Պաղեստինյան շարժումը ինթիֆադան և դիմադրությունն ընդլայնելու կոչ է արել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i143112-Պաղեստինյան_շարժումը_ինթիֆադան_և_դիմադրությունն_ընդլայնելու_կոչ_է_արել
Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը ինթիֆադայի կոչ է արել, հակադարձելով Ղոդսի հյուսիսում, սիոնիստ բանակայինների կողմից պաղեստինցի կնոջ սպանությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2021 08:39 Asia/Tehran
  • Պաղեստինյան շարժումը ինթիֆադան և դիմադրությունն ընդլայնելու կոչ է արել

Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը ինթիֆադայի կոչ է արել, հակադարձելով Ղոդսի հյուսիսում, սիոնիստ բանակայինների կողմից պաղեստինցի կնոջ սպանությանը:

Կիրակի օրը, հաղորդագրություն տարածելով, Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը հայտարարել է, որ ազատ արձակված գերի Էբթեսամ Քեաբենեի նահատակությունը պաղեստինցիների նկատմամբ սիոնիստ թշնամու ոճրագործությունների շարունակությունն է:

Պաղեստինյան  շարժումն ինթիֆադայի կոչ է արել և պահանջել է  բոլոր շփման կետերն ու անցակետերը վերածել սիոնիստների ոտքերի տակ գտնվող կրակի:

Շաբաթ երեկոյան, սիոնիստ բանակայինները Ղալանդիայի անցակետում կրակ են բացել Էբթեսամ Քեաբենեի ուղղությամբ և արգելելով նրա բուժկենտրոն փոխադրումը, նրա նահատակության պատճառ են դարձել: