Թալիբներն Աֆղանստանի տարբեր շրջաներում հարձակումների նոր փուլ են սկսել
Աֆղանստանի արևմուտքում գտնվող Հերաթ նահանգում բնակվող հարյուրավոր երիտասարդներ միացել են կառավարական ուժերին:
Ինչպես հաղորդում է ԱՎԱ լրատվական գործակալությունը, Հերաթի նահանգապետարանը հայտարարել է.«Գուզարա գավառի հարյուրավոր երիտասարդներ միանալով անվտանգության ուժերին, հայտարարել են, որ պատրաստ են պայքարել թալիբների դեմ»:
Հերաթ նահանգի տարբեր հատվածներում թալիբների հարձակումներին զուգահեռ, Գուզարա գավառի տարբեր շրջաններում մարդիկ կազմելով զինված խմբավորումներ և զենք վերցնելով աջակցում էխեն անվտանգության ուժերին:
Որոշ շրջաններում թալիբները գրավել են տասնյակ տարածքներ:
Վերջին շաբաթներին պատերազմն ու բախումները տարածվել են ամբողջ Աֆղանստանում, և «Թալիբան» շարժումը կարողացել է գրավել որոշ քաղաքներ, հատկապես երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում: Այնուամենայնիվ, անվտանգության ուժերը որոշ տարածքներ հետ են գրավել: