Բարհամ Սալեհ. Միացյալ Նահանգները խախտել է Իրաքի ինքնիշխանությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i144400-Բարհամ_Սալեհ._Միացյալ_Նահանգները_խախտել_է_Իրաքի_ինքնիշխանությունը
Իրաքի նախագահը դատապարտել է երկուշաբթի առավոտյան Սիրիայի հետ սահմանի մոտակայքում Հաշդ ալ-Շաաբի ուժերի դեմ ԱՄՆ-ի հարձակումը և դա որակել որպես Իրաքի ինքնիշխանության խախտում:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 29, 2021 07:46 Asia/Tehran
  • Բարհամ Սալեհ.  Միացյալ Նահանգները խախտել է Իրաքի ինքնիշխանությունը

Իրաքի նախագահը դատապարտել է երկուշաբթի առավոտյան Սիրիայի հետ սահմանի մոտակայքում Հաշդ ալ-Շաաբի ուժերի դեմ ԱՄՆ-ի հարձակումը և դա որակել որպես Իրաքի ինքնիշխանության խախտում:

Middle East News կայքի տեղեկացմամբ, երեքշաբթի օրը, հաղորդագրություն տարածելով, Բարհամ Սալեհն ընդգծել է, որ այդ լարվածությունները Իրաքի ազգային անվտանգության և ինքնիշխանության խախտման վառ օրինակներ են և խնդիրներ են առաջացնում անվտանգությունն ու կայունությունը պաշտպանելու ազգային ջանքերի ճանապարհին:

Իրաքի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ ասված է.«Բաղդադը չի ցանկանում հակամարտության թատերաբեմ լինել, քանի որ դա միջազգային պայմանագրերին դեմ է համարում»:

Իրաքի նախագահը հավաստիացրել է, որ այդ հարձակումները և նախորդ միջադեպերը, ներառյալ՝ Արբիլի և այլ վայրերի հրթիռակոծությունն անընդունելի և անօրինական գործողություններ են, որոնք վնասում են երկրի բարձրագույն շահերին:

Հայտարարությունը բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է վնասել Իրաքի և տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը: