ՀԱՄԱՍ. Իսրայելը չի կարող փոխել հավասարումները
Հուլիս 04, 2021 04:30 Asia/Tehran
ՀԱՄԱՍ շարժման խոսնակը հայտարարել է, որ սիոնիստների կողմից Գազայի հատվածի ռմբակոծումը չի կարող փոխել հավասարումները:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման խոսնակ Հազեմ Ղասեմը կիրակի առավոտյան, արձագանքելով Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ավիահարվածներին, ասել է, որ Գազայի հատվածի ռմբակոծությունն անհաջող փորձ է՝ պաղեստինցիներին ստիպելու դադարեցնել իր իրավունքների վերականգման համար մղվող պայքարը:
ՀԱՄԱՍ-ի խոսնակը հայտարարել է, որ չնայած Սիոնսիտական ռեժիմի ճնշումներին, Պաղեստինի ժողովուրդը և Դիմադրությունը կշարունակեն իրենց օրինական պայքարը հանուն ազատ և արժանապատիվ կյանքի իրավունքի:
Պիտակ