Սիոնիստ զինվորները կրակել են պաղեստինցի երեխայի վրա
Երկու սիոնիստ զինվորներ կրակել են իրենցից փախչող պաղեստինցի երեխայի վրա:
Այդ մասին, շաբաթ օրը հաղորդել է «Շահաբ» լրատվական գործակալությունը:
Համացանցում հրապարակվել է պաղեստինցի երեխայի նկատմամբ իսրայելական ռազմական հանցագործության մասին վկայող հերթական տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է Հեբրոնում, երկու սիոնիստ զինվորներ կրակում իրենցից փախչող պաղեստինցի երեխայի վրա, անտեսելով նրա տարիքը:
Safa լրատվական գործակալությունն անդրադարձել է Հորդանան գետի Արևմտյան ափի զինված դիմադրության վերսկսմանը, նշելով, որ սիոնիստ զինվորների կողմից Հորդանան գետի ափին գտնվող Ջանինի դեմ յուրաքանչյուր հարձակման ժամանակ, լսվում են երկկողմանի հրաձգության ձայներ, և երիտասարդ պաղեստինցիները բախվում են սիոսնիտ զինվորների հետ: