Ամերիկացիներն աղտոտում են Աֆղանստանի շրջակա միջավայրը
Ամերիկյան զորուժն Աֆղանստանից դուրս գալուց առաջ աղտոտում է այդ երկրի շրջակա միջավայրը, ոչնչացնելով ռազմական և էլեկտրոնային սարքավորումները:
ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ Աֆղանստանի շրջակա միջավայրի գործակալությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ամերիկյան ուժերի կողմից բազաների տարհանման ժամանակ ոչնչացված սարքավորումները պարունակում են վտանգավոր քիմիական նյութեր:
Նշելով, որ Բաղրամում լսվել է ռազմական տեխնիկայի պայթյունի ձայն, գործակալությունը հավելել է, որ պայթյունը լուրջ վնաս է հասցրել շրջակա միջավայրին, հատկապես ջրին, հողին և օդին:
Հայտարարության մեջ ասված է, որ օտարերկրյա զորքերը պետք է պահպանեն միջազգային օրենքներն ու կոնվենցիաները և զերծ մնան իրենց հենակետերում սարքավորումները ոչնչացնելուց կամ պայթեցնելուց:
Անցյալ ուրբաթ ԱՄՆ զինված ուժերը լքեցին Բագրամի բազան՝ առանց Աֆղանստանի պաշտոնյաներին տեղեկացնելու:
Վաշինգտոնը հայտարարել է, որ ամերիկյան զորուժն Աֆղանստանիս դուրս կբերվի մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը: