Սիոնիստները 110-րդ անգամ ավերել են Պաղեստինում գտնվող Ալ-Արաղիբ գյուղը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i145190-Սիոնիստները_110_րդ_անգամ_ավերել_են_Պաղեստինում_գտնվող_Ալ_Արաղիբ_գյուղը
Իսրայելական ուժերն այսօր 110-րդ անգամ ավերել են Պաղեստինի Ալ-Նաղաբ շրջանում տեղակայված Ալ-Արաղիբ գյուղը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2021 06:59 Asia/Tehran
  • Սիոնիստները 110-րդ անգամ ավերել են Պաղեստինում գտնվող Ալ-Արաղիբ գյուղը

Իսրայելական ուժերն այսօր 110-րդ անգամ ավերել են Պաղեստինի Ալ-Նաղաբ շրջանում տեղակայված Ալ-Արաղիբ գյուղը:

Գյուղի պաշտպանության տեղական կոմիտեի անդամ Ազիզ ալ-Տուրին ասեկ է. «Իսրայելի իշխանություններն այսօր  110-րդ անգամ ավերեցին  Ալ-Արաղիբ  գյուղը»:

Նա հավելել է. «Գյուղում բնակվող Պաղեստինի քաղաքացիները ևս մեկ անգամ կվերակառուցեն այն»:

Ալ-Արաղիբի տները պատրաստված են փայտից, պլաստմասեից և թիթեղից, որտեղ բնակվում են 22 պաղեստինյան ընտանիքներ:

Իսրայելի իշխանությունները գյուղն առաջին անգամ քանդեցին 2010-ի հուլիսին, և այդ ժամանակից ի վեր, ամեն անգամ, երբ գյուղացիները վերակառուցում էին այն, իսրայելցիները կրկին քանդում էին այն:

Իսրայելը չի ​​ճանաչում ալ- Արաղիբ գյուղը, բայց նրա բնակիչները  մնում են  իրենց հողում՝ չնայած անընդհատ կրկնվող ավերածություններին: