Թուրքիան պատրաստ է մասնակցել Աֆղանստանում անվտանգության ապահովմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i145816-Թուրքիան_պատրաստ_է_մասնակցել_Աֆղանստանում_անվտանգության_ապահովմանը
Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Աֆղանստանում անվտանգության ապահովման գործում՝ առանց աֆղանական ժողովրդի դիրքորոշմանը հակասող որևէ գործողության, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ահմեդ Բերաթ Չոնկարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2021 14:08 Asia/Tehran
  • Թուրքիան պատրաստ է մասնակցել Աֆղանստանում անվտանգության ապահովմանը

Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Աֆղանստանում անվտանգության ապահովման գործում՝ առանց աֆղանական ժողովրդի դիրքորոշմանը հակասող որևէ գործողության, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ահմեդ Բերաթ Չոնկարը:

«Աֆղանստանի կառավարությունը և «Թալիբանը» (Ռուսաստանում արգելված) պետք է ստեղծեն մի կառույց, որը կապահովի երկրում կայունություն և անվտանգություն, իսկ Թուրքիայի նման երկրի ռազմական ուժերի ներկայությունը Աֆղանստանում, որին վստահում են բոլորը, հիմք կստեղծի դրա համար: Բայց դա որոշում չէ, որը պետք է կայացնի միայն Թուրքիան», - Չոնկարին է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:

Նա ընդգծել է, որ այս հարցը պետք է լուծվի «միջազգային համաձայնագրի շրջանակներում, որը չի հակասի աֆղանական ներքին դինամիկային»:

aysor.am