ԱՄՆ-ն 12,5 հազար աֆղանցու տարհանում է իր տարածք
https://parstoday.ir/hy/news/west_asia-i145976-ԱՄՆ_ն_12_5_հազար_աֆղանցու_տարհանում_է_իր_տարածք
Միացյալ Նահանգները տարհանում է 2500 աֆղանցու անմիջապես իր տարածք: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի երեք աղբյուր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2021 13:52 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն 12,5 հազար աֆղանցու տարհանում է իր տարածք

Միացյալ Նահանգները տարհանում է 2500 աֆղանցու անմիջապես իր տարածք: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի երեք աղբյուր:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախապես հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կհեռացնի Աֆղանստանից հազարավոր քաղաքացիների, որոնք նախկինում համագործակցել են ամերիկացիների հետ: Նախատեսվում էր, որ նրանք առաջին հերթին ուղարկվելու են երրորդ երկրներ Միացյալ Նահանգներում մշտական բնակության դիմումների քննարկման ժամանակահատվածի համար:

Հեռուստաալիքի տվյալներով ՝ 2500 աֆղանցի արդեն անցել է անվտանգության ստուգում, ինչը թույլ կտա նրանց ընտանիքների հետ ուղիղ ճանապարհորդել Միացյալ Նահանգներ: Բուժզննում անցնելուց հետո նրանց թույլատրվելու է որպես փախստական մնալ երկրում:

Նշվում է, որ Աֆղանստանի ևս 10 հազար քաղաքացի կտեղափոխվի արտասահմանում կամ երրորդ երկրում գտնվող ամերիկյան ռազմակայան:

Նախնական տվյալների համաձայն, տարհանումը կսկսվի մի քանի օրվա ընթացքում:

aysor.am