Թալիբանը սպառնացել է Թուրքիային
Թալիբները նախազգուշացրել են, որ Աֆղանստանում Թուրքիայի ուժերի ներկայության շարունակման դեպքում, կպատերազմեն այդ ուժերի դեմ:
Թալիբանի քաղաքական գրասենյակի խոսնակ Մոհամմեդ Նաիմն ասել է.«Մենք դեմ ենք, որ ՆԱՏՕ-ի դաշինքի շրջանակներում թուրքական զորքերը մնան Աֆղանստանում (Քաբուլի օդանավակայանի և արտասահմանյան դիվանագիտական շտաբների անվտանգության ապահովման պատրվակով Անկարայի և Վաշինգտոնի միջև կայացած համաձայնագրով): Եթե Թուրքիայի ուժերը մնան Աֆղանստանում, մենք կպայքարենք նրանց դեմ»:
Աֆղանստանում թալիբների ապագա կառավարության մասին, այդ խմբավորման խոսնակն ասել է, որ Դոհայի բանակցություններում այդ կարևոր հարցը կբարձրացվի:
Նա նշել է, որ Աֆղանստանի ժողովուրդն իրավունք ունի իր բնույթին, կրոնին և մշակույթին համարժեք կառավարություն ունենա:
Անցած օրը, Դոհայում վերսկսվել են բանակցությունները աֆղանական կողմերի միջև, թալիբների և կառավարական ուժերի միջև մարտերի ֆոնին:
Այժմ թալիբները վերահսկում են Աֆղանստանի մեծ մասը: