Թալիբները շարունակում են ընդդիմանալ Աֆղանստանում թուրքական ռազմական ներկայությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i146242-Թալիբները_շարունակում_են_ընդդիմանալ_Աֆղանստանում_թուրքական_ռազմական_ներկայությանը
Թալիբները կրկին դեմ են արտահայտվել Աֆղանստանում թուրքական ռազմական ներկայության շարունակմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2021 04:41 Asia/Tehran
  • Թալիբները շարունակում են ընդդիմանալ Աֆղանստանում թուրքական ռազմական ներկայությանը

Թալիբները կրկին դեմ են արտահայտվել Աֆղանստանում թուրքական ռազմական ներկայության շարունակմանը:

 Թալիբան» շարժման խոսնակ Զաբիուլլահ Մոջահեդը երեքշաբթի օրը թուրքական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ խումբը դեմ է, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի միջազգային օդանավակայանը վերահսկեն, ապահովեն և կառավարեն թուրքական ռազմական ուժերըը:

Նա հավելել է, որ Աֆղանստանում օտարերկրյա զորքերի ներկայությունը միջամտություն է այս երկրի ներքին գործերին:

Թալիբանի խոսնակը նույնպես կոչ է արել խմբին ընդլայնել կապերը Թուրքիայի հետ: