Հուլիս 30, 2021 19:11 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ընկերությունը հաստատել է իր նավի անձնակազմի երկու անդամների զոհվելու փաստը

Օմանի ծովում հարձակման ենթարկված սիոնիստական նավի սեփականատեր ընկերությունը հայտարարել է, որ նավի անձնակազմի երկու անդամները զոհվել են:

Լոնդոնում տեղակայված սիոնիստ միլիարդատեր Իյալ Ուֆերին պատկանող  «Zodiac Maritime» ընկերությունը, ուրբաթ մի հայտարարության մեջ նշել է, որ հարձակման արդյունքում սպանվել են «Mercer Street» առևտրային նավի անձնակազմի երկու անդամներ:

Ընկերությունն այլ մանրամասներ չի հաղորդել, ասելով՝ որ տեղյակ չէ անձնակազմի մյուս անդամներին հասցված վնասի մասին, հայտարարել է որ անձնակազմի երկու անդամները Մեծ Բրիտանիայի և Ռումինիայի քաղաքացի են:

«Ծովային առևտրային գործողություններ» բրիտանական ռազմական խումբն այս ուրբաթ առավոտյան կարճ հայտարարությամբ նշեց, որ հինգշաբթի երեկոյան Օմանի ծովում նավ է թիրախավորվել:

Լիբիայի դրոշով լողացող նավն Օմանի ծովի Ալ-Դաքամ նավահանգստից 280 կմ հեռավորության վրա թիրախավորվել է անօդաչու թռչող սարքով, և հնարավոր է, որ նավի վրա կրակի մասնիկներ են ընկել:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ