Թալիբներն Աֆղանստանի ժողովրդին ու հարևաններին ուղղված հայտարարություն են հրապարակել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i148102-Թալիբներն_Աֆղանստանի_ժողովրդին_ու_հարևաններին_ուղղված_հայտարարություն_են_հրապարակել
Թալիբան շարժման հայտարարության մեջ նշվում է, որ վերջին շրջանում Աֆղանստանում խմբավորման գրանցած խոշոր հաջողությունները վկայում են դրա ժողովրդականության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2021 04:28 Asia/Tehran
  • Թալիբներն Աֆղանստանի ժողովրդին ու հարևաններին ուղղված հայտարարություն են հրապարակել

Թալիբան շարժման հայտարարության մեջ նշվում է, որ վերջին շրջանում Աֆղանստանում խմբավորման գրանցած խոշոր հաջողությունները վկայում են դրա ժողովրդականության մասին:

Ուրբաթ օրը, տարածած հայտարարության մեջ, անդրադառնալով Աֆղանստռանում տիրող իրավիճակին  և նշելով, որ նման մեծ առաջընթացը ուժի կիրառմամբ հնարավոր չէր լինի, Թալիբանը հայտարարել է, որ երկրի տարբեր քաղաքների ու շրջանների նկատմամբ վերահսկողության սահմանումը վկայում է, որ խումբը նեծ ժողովրդականություն է վայելում:

Հայտարարության մեջ Թալիբանն Աֆղանստանի բոլոր հարևաններին հավաստիացրել է, որ այդ երկրների համար խնդիրներ չեն առաջանա, և խմբավորումը կապահովի դիվանագետների, հյուպատոսության աշխատակիցների և դեսպանատների անվտանգությունը և անվտանգ ու ապահով միջավայրը:

Թալիբներն իրենց հայրենակիցներին մեկ անգամ ևս հավաստիացրել են, որ ինչպես միշտ,   պաշտպանելու են նրանց կյանքը, ունեցվածքը և հեղինակությունը և մարդկանց համար  ստեղծելու են անվտանգ միջավայր, որպեսզի  որևէ մեկն այդ կապակցությամբ մտահոգություն չունենա: