Աֆղանստանի Նանգարհար և Մեյդան Վարդաք նահանգները հայտնվել են թալիբների վերահսկողության տակ
Թալիբներն առանց դիմադրության վերահսկողության տակ են վերցրել Նանգարհար նահանգի կենտրոն՝ Ջալալաբադ և Մեյդան Վարդաք նահանգի կենտրոն Մեյդան Շահր քաղաքները:
Աֆղանստանի ձայն լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի կեսօրից առաջ, տեղական աղբյուրները հայտարարել են, որ անվտանգության ուժերը նահանջել են Մեյդան Շահր քաղաքից և քաղաքը թալիբների վերահսկողության տակ է գտնվում:
Սոցիալական ցանցերում հրապարակված պատկերները ցույց են տալիս, որ թալիբները Նանգարհարում նահանգապետի գրասենյակում են և նրանց շարքում է նաև Աշրաֆ Ղանիի նշանակած նահանգապետը:
Անցած գիշեր, թալիբները գրավել են Ջալալաբադ, Մազար Շարիֆ, Մեյմանե, Մաթերլամ և Նիլիքաղաքները:
Թալիբները գրավել են 27 նահանգների կենտրոնները:
Մեյդան Շահր քաղաքը թալիբների ձեռքն անցնելով, նրանք մոտեցել են Քաբուլին և Աշրաֆ Ղանիի կառավարության լուծարման և Քաբուլն ընկնելու հավանականությունը շատ մեծ է: