Թալիբները մտել են Քաբուլ՝ անցումային կառավարության ձևավորման շուրջ բանակցություններ վարելու համար
Թալիբների ղեկավար կազմը Աֆղանստանի նախկին նախագահ Համեդ Քյարզայի և այդ երկրի հաշտեցման խորհրդի նախագահ Աբդոլլահ Աբուլլահի միջնորդությամբ ժամանել է Քաբուլ:
Թալիբների ղեկավար կազմը բանակցություններ կանցկացնի Աֆղանստանի նախագահական պալատում և Ալի Ահմադ Ջալալին այսօր կեսօրից հետո, վեց ամսով կստանձնի Աֆղանստանի անցումային կառավարման պատասխանատվությունը:
Աֆղանստանի ռազմական համալսարանի շրջանավարտ, և այդ երկրի ներքին գործերի նախկին նախարար Ջալալին 20 տարի եղել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հաղորդավար:
Ըստ որոշ լրատվական աղբյուրների, Աֆղանստանի նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանին առաջիկա ժամերին վայր կդնի իր լիազորությունները և Քաբուլից կհեռանա:
Ավելի վաղ Թալիբան խումբը հրապարակել էր հաղորդագրություն,որում հայտարարել էր,որ այդ խմբի ուժերը չեն պատրաստվում ուժային միջոց կիրառել Քաբուլ մտնելու համար:
Աֆղանստանում թալիբների խոսնակ Զաբիհոլլահ Մուջահեդը ևս այսօր կեսօրին «Իրան Պրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Քաբուլի մասին Թալիբան շարժման կայացրած որոշման վերաբերյալ ասել է.«Թալիբները ռազմական հարձակման չեն ենթարկի Քաբուլը»:
Դա այն դեպքում, երբ Աֆղանստանի Ներքին գործերի նախարարի խոսքով՝ Թալիբների ստորաբաժանումներն այսօր առավոտյան մի քանի ուղղություններից միաժամանակ մուտք են գործել մայրաքաղաք Քաբուլ: Որոշ աղբյուրներ հայտարարել են,որ այդ ստորաբաժանումներն առանց բախումների մտել են Քաբուլ: