Թալիբները մտել են Քաբուլ՝ անցումային կառավարության ձևավորման շուրջ բանակցություններ վարելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i148220-Թալիբները_մտել_են_Քաբուլ_անցումային_կառավարության_ձևավորման_շուրջ_բանակցություններ_վարելու_համար
Թալիբների ղեկավար կազմը Աֆղանստանի նախկին նախագահ Համեդ Քյարզայի և այդ երկրի հաշտեցման խորհրդի նախագահ Աբդոլլահ Աբուլլահի միջնորդությամբ ժամանել է Քաբուլ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2021 13:37 Asia/Tehran

Թալիբների ղեկավար կազմը Աֆղանստանի նախկին նախագահ Համեդ Քյարզայի և այդ երկրի հաշտեցման խորհրդի նախագահ Աբդոլլահ Աբուլլահի միջնորդությամբ ժամանել է Քաբուլ:

Թալիբների ղեկավար կազմը բանակցություններ կանցկացնի Աֆղանստանի նախագահական  պալատում և Ալի Ահմադ Ջալալին այսօր կեսօրից հետո, վեց ամսով կստանձնի Աֆղանստանի անցումային կառավարման պատասխանատվությունը:

Աֆղանստանի ռազմական համալսարանի շրջանավարտ, և այդ երկրի ներքին գործերի նախկին նախարար Ջալալին 20 տարի եղել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հաղորդավար:

Ըստ որոշ լրատվական աղբյուրների, Աֆղանստանի նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանին առաջիկա ժամերին վայր կդնի իր լիազորությունները և  Քաբուլից կհեռանա:

Ավելի վաղ Թալիբան խումբը հրապարակել էր հաղորդագրություն,որում հայտարարել էր,որ այդ խմբի ուժերը չեն պատրաստվում ուժային միջոց կիրառել Քաբուլ մտնելու համար:

Աֆղանստանում թալիբների խոսնակ Զաբիհոլլահ Մուջահեդը ևս այսօր կեսօրին «Իրան Պրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Քաբուլի մասին Թալիբան շարժման կայացրած որոշման վերաբերյալ ասել է.«Թալիբները ռազմական հարձակման չեն ենթարկի Քաբուլը»:

Դա այն դեպքում, երբ Աֆղանստանի Ներքին գործերի նախարարի խոսքով՝ Թալիբների ստորաբաժանումներն այսօր առավոտյան մի քանի ուղղություններից միաժամանակ մուտք են գործել մայրաքաղաք Քաբուլ: Որոշ աղբյուրներ հայտարարել են,որ այդ ստորաբաժանումներն առանց բախումների մտել են Քաբուլ: