ՀԱՄԱՍ -ը շնորհավորել է Աֆղանստանից ամերիկացի զավթիչների վտարումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i148348-ՀԱՄԱՍ_ը_շնորհավորել_է_Աֆղանստանից_ամերիկացի_զավթիչների_վտարումը
Աֆղանստանից ԱՄՆ -ի դուրս գալուց և Թալիբանի կողմից երկրի քաղաքները գրավելուց հետո, ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարը շնորհավորել է այդ երկրից ամերիկյան զավթիչների երկրից դուրս գալը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2021 08:00 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ -ը շնորհավորել է Աֆղանստանից ամերիկացի զավթիչների վտարումը

Աֆղանստանից ԱՄՆ -ի դուրս գալուց և Թալիբանի կողմից երկրի քաղաքները գրավելուց հետո, ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարը շնորհավորել է այդ երկրից ամերիկյան զավթիչների երկրից դուրս գալը:

ՀԱՄԱՍ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ,  Իսմայիլ Հանիեն երկուշաբթի երեկոյան  Թալիբան  շարժման քաղբյուրոյի ղեկավար Սոլլա Աբդուլ Ղանիի Բարադարի հետ հեռախոսազրույցում շեշտել է, որ Աֆղանստանում զավթողականության ավարտը Սիոնիստական ​​ռեժիմի գլխավորությամբ, բոլոր բռնապետ ուժերի ոչնչացման սկիզբն է:

Թալիբանի քաղբյուրոյի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իսմայիլ Հանիեյին՝ հեռախոսազրույցի համար և հաղթանակ է մաղթել Պաղեստինին ու այդ երկրի իրավազրկված ժողովրդին, որոնք խիզախ դիմադրությամբ իրենց կյանքը զոհաբերել են զավթիչների դեմ պայքարին:

Նշելով, որ Պաղեստինի ժողովրդի դիմադրությունը շարունակում է վտարել զավթիչներին և ազատագրել մուսուլմանների առաջին Ղիբլան ու ողջ Պաղեստինը, Մոլա Բարադարը տարածաշրջանի երկրներին ու ժողովուրդներին կոչ է արել աջակցել Պաղեստինի ժողովրդին: