Աֆղանցի յոթ խաղաղ բնակիչ է սպանվել Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում
Աֆղանցի յոթ խաղաղ բնակիչ է սպանվել Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում բազմության մեջ, հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:
Օդանավակայանը դարձել է հազարավոր մարդկանց գտնվելու վայր, որոնք փորձում են փրկվել մեկ շաբաթ առաջ Քաբուլը գրաված թալիբներից փախուստի միջոցով:
CNN հեռուստաընկերությունը վտանգավոր ու ցավալի է բնութագրել Քաբուլի միջազգային օդանավակայանում տիրող վիճակը:
Քաբուլի օդանավակայանում Աֆղանստանի ժողովրդի, ինչպես նաև օտարերկրացիների անօգնական վիճակի մասին հիասթափեցնող պատկերներ են տարածվում, որոնցից ամենացավալին երեխաներին միմյանց փոխանցելը կամ ծնողներին կորցնելը:
Անցած կիրակի օրը թալիբներւ Քաբուլ մուտք գործելուց հետո, հազարավոր աֆղանցիներ հավաքվել են Քաբուլի օդանավակայան` երկրից փախչելու հույսով:
Մինչդեռ ամերիկացիները և Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը՝ ՆԱՏՕ-ն դուրս են բերում իրենց զորքերն ու սարքավորումները Քաբուլից՝ անտեսելով աֆղան ժողովրդի անօգնական լինելը: