Աֆղանցի յոթ խաղաղ բնակիչ է սպանվել Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i148682-Աֆղանցի_յոթ_խաղաղ_բնակիչ_է_սպանվել_Քաբուլի_միջազգային_օդանավակայանի_մերձակայքում
Աֆղանցի յոթ խաղաղ բնակիչ է սպանվել Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում բազմության մեջ, հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2021 08:32 Asia/Tehran

Աֆղանցի յոթ խաղաղ բնակիչ է սպանվել Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում բազմության մեջ, հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:

Օդանավակայանը դարձել է հազարավոր մարդկանց գտնվելու վայր, որոնք փորձում են փրկվել մեկ շաբաթ առաջ Քաբուլը գրաված թալիբներից փախուստի միջոցով:

CNN հեռուստաընկերությունը վտանգավոր ու ցավալի է բնութագրել Քաբուլի միջազգային օդանավակայանում տիրող վիճակը:

Քաբուլի օդանավակայանում Աֆղանստանի ժողովրդի, ինչպես նաև օտարերկրացիների անօգնական վիճակի մասին հիասթափեցնող պատկերներ են տարածվում, որոնցից ամենացավալին երեխաներին միմյանց փոխանցելը կամ ծնողներին կորցնելը:

Անցած կիրակի օրը թալիբներւ Քաբուլ մուտք գործելուց հետո, հազարավոր աֆղանցիներ հավաքվել են Քաբուլի օդանավակայան` երկրից փախչելու հույսով:

Մինչդեռ ամերիկացիները և Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը՝ ՆԱՏՕ-ն դուրս են բերում իրենց զորքերն ու սարքավորումները Քաբուլից՝ անտեսելով աֆղան ժողովրդի անօգնական լինելը: