Սիոնիստական ​​ռեժիմ Գազայի սահմանին պատ է կառուցում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i148750-Սիոնիստական_ռեժիմ_Գազայի_սահմանին_պատ_է_կառուցում
Պաղեստինցիների բողոքի ակցիաներին դիմակայելու անհաջողությունից, հետո Իսրայելի բանակը նոր պատ է կառուցում Գազայի սահմանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2021 12:40 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմ Գազայի սահմանին պատ է կառուցում

Պաղեստինցիների բողոքի ակցիաներին դիմակայելու անհաջողությունից, հետո Իսրայելի բանակը նոր պատ է կառուցում Գազայի սահմանում:

Ֆարս գործկալության հաղորդման համաձայն, իսրայելական աղբյուրները երկուշաբթի օրը տեղեկացրել են, որ Սիոնիստական ​​ռեժիմի ինժեներական ստորաբաժանումը և նրա բուլդոզերները սկսել են փոփոխություններ կատարել Գազայի հատվածի պատում նպատակ ունենալով խոչընդոտներ ստեղծել պաղեստինցիների  կողմից սահմանը անցնելու համար:

Իսրայելական «Վալլա» կայքը հայտնել է, որ Գազայի հատվածի սահմանին իսրայելցի զինծառայողի վիրավորումից հետո, ռեժիմի բանակը որոշել է դիպուկահարներին թույլ տալ ավելի մեծ հեռավորությունից կրակել պաղեստինցիների վրա: 

Ալ-Յոմ օթաթերթը գրել է. «Իսրայելի բանակը քննարկում  է իր նախկին դիրքին վերադառնալու և իր զորքերը անվտանգության պատից տասնյակ կամ հարյուրավոր մետր հեռավորության վրա տեղափոխելու հարցը, որպեսզի թույլ չտա իր զինվորներին վիրավորվել»: