«Թալիբանը» դատապարտել է Քաբուլի ահաբեկչությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i149072-Թալիբանը_դատապարտել_է_Քաբուլի_ահաբեկչությունը
«Թալիբանի» ներկայացուցիչը դատապարտել է Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2021 04:39 Asia/Tehran

«Թալիբանի» ներկայացուցիչը դատապարտել է Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը:

Զաբիուլլահ Մոջահեդն անդրադառնալով Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությանն ասել է. «Խմբավորումն ամերիկացիներին տեղեկացրել էր Քաբուլի օդանավակայանում ԻԼԻՊ-ի հավանական ահաբեկչությունների մասին»:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովում են ամերիկացի զինվորականները, հավելելով, որ թալիբները մեծ ուշադրություն են դարձնում աֆղան ժողովրդի անվտանգությանն ու պաշտպանությանը և աշխատում են ահաբեկչական հարձակումները կանխելու ուղղությամբ:

Նա հավելել է. «Թալիբանը» հավատարիմ է միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորություններին և թույլ չի տա, որ ահաբեկիչներն Աֆղանստանն օգտագործեն որպես իրենց գործունեության հենակետ»:

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հինգշաբթի օրը Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը:

Հինգշաբթի երեկոյան Քաբուլի օդանավակայանի  և  Բարոն հյուրանոցում տեղի ունեցած երկու հզոր պայթյունների հետևանքով, զոհվել է առնվազն 103 մարդ, 150 -ը վիրավորվել են:

Ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվածներ և վիրավորներ թվում կան նաև կանայք և երեխաներ: