Քաբուլում ԱՄՆ -ի ավիահարվածի արդյունքում սպանվել է վեց երեխա՝ նույն ընտանիքից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i149300-Քաբուլում_ԱՄՆ_ի_ավիահարվածի_արդյունքում_սպանվել_է_վեց_երեխա_նույն_ընտանիքից
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Քաբուլում ԱՄՆ -ի ավիահարվածի արդյունքում սպանվել է վեց երեխա՝ նույն ընտանիքից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2021 04:50 Asia/Tehran
  • Քաբուլում ԱՄՆ -ի ավիահարվածի արդյունքում սպանվել է վեց երեխա՝ նույն ընտանիքից

Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Քաբուլում ԱՄՆ -ի ավիահարվածի արդյունքում սպանվել է վեց երեխա՝ նույն ընտանիքից:

Ինչպես հաղորդել է CNN լրատվական գործակալությունը, ընտանիքի ինը անդամներից վեցը, բոլորը երեխաներ, զոհվել են կիրակի օրը Քաբուլում  ԻԼԻՊ-ի  դիրքերի ուղղությամբ ԱՄՆ -ի իրականացրած ավիահարվածի արդյունքում:

CBS News- ը նույնպես հաղորդել է, որ Աֆղանստանում գտնվող ամերիկյան ուժերը Քաբուլում ԱԹՍ-ով հարված են հասցրել ԻԼԻՊ-ի  հետ կապված պայթուցիկ նյութ տեղափոխող մեքենայի վրա:

ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության (Centcom) ներկայացուցիչ Բիլ Ուրբանը հայտարարել է, որ Հարձակումը կատարվել է անօդաչու թռչող սարքի միջոցով:

Fox News- ը հաղորդել է, որ ավիահարվածի հետևանքով սպանվել են նաև ԻԼԻՊ-ի երկու անդամներ սպանվել են

Օգոստոսի 31 -ին՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետի նախօրեին, սա ԱՄՆ -ի երկրորդ հարձակումն է ԴԻԼԻՊ-ի դիրքերի դեմ: