Տարբեր գնահատականներ՝ Աֆղանստանում ԱՄՆ-ի 20 տարվա օկուպացիայի ծախսերի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i149304-Տարբեր_գնահատականներ_Աֆղանստանում_ԱՄՆ_ի_20_տարվա_օկուպացիայի_ծախսերի_վերաբերյալ
Աֆղանստանում ԱՄՆ-ի 20-ամյա ռազմական ներկայությունը գնահատվում է մի քանի տասնյակ միլիարդից մինչև տրիլիոն դոլար, նշված է American Enterprise Institute-ի զեկույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2021 07:17 Asia/Tehran
  • Տարբեր գնահատականներ՝ Աֆղանստանում ԱՄՆ-ի 20 տարվա օկուպացիայի ծախսերի վերաբերյալ

Աֆղանստանում ԱՄՆ-ի 20-ամյա ռազմական ներկայությունը գնահատվում է մի քանի տասնյակ միլիարդից մինչև տրիլիոն դոլար, նշված է American Enterprise Institute-ի զեկույցում:

Պենտագոնը հայտարարել է, որ 2001 թվականի սեպտեմբերից Իրաքում, Աֆղանստանում և այլ երկրներում վարած պատերազմների համար ծախսել է 1,7 տրիլիոն դոլար:

Պենտագոնի տվյալներով, Աֆղանստանում ԱՄՆ-ի պատերազմի ընդհանուր ծախսը կազմել է 837 միլիարդ դոլար:

Բրաունի համալսարանը Աֆղանստանում 2001-2022 թվականների ընթացքում ԱՄՆ-ի պատերազմական ծախսերը նահատում է 2,3 տրիլիոն դոլար:

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները նահանջում են Աֆղանստանից 20 տարվա անհաջող ռազմական ներկայությունից հետո: Աֆղանստանում ԱՄՆ-ի 20 տարվա ներկայությունն ահաբեկչությունից, պատերազմից, բռնությունից, անկայունությունից, անապահովության տարածումից և տասնյակ հազարավոր մարդկանց սպանությունից բացի, այլ արդյուքն չի ունեցել:

Աֆղանստանցիներից շատերը ներկա իրավիճակի պատճառը համարում են Աֆղանստանում ԱՄՆ-ի ձախողված քաղաքականությունը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio