Սիոնիստների կրակոցից զոհվել է մի պաղեստինցի երիտասարդ
Գազայի արևելյան սահմանին անցկացված բողոքի ցույցի ժամանակ, իսրայելցի զինվորների կրակոցից սպանվել է մի պաղեստինցի երիտասարդ:
Հինգշաբթի օրը, Շահաբ լրատվական գործակալության հաղորդմամբ, Ջաբալիայի արևելքում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ, իսրայելցի զինվորների կրակոցից զոհվել է պաղեստինցի 26-ամյա մի երիտասարդ:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը նույնպես հայտարարել է, որ Գազայի գոտու արևելյան հատվածներում, սիոնսիտների իրականացրած հարձգության հետևանքով, վիրավորվել են ևս 15 պաղեստինցիներ այդ թվում՝ 5 երեխա:
Նախարարությունը հայտարարել է, որ հրազենային վիրավորում ստացած 15 պաղեստինցիներից մեկը անչափահաս երեխա է:
Վիրավորներից մեկի վիճակը ծանր է, մյուս 4-ի վիճակը՝ միջին ծանրությանԼ Եվս 10 հոգի էլ վնասվածքներ է ստացել բեկորներից և արցունքաբեր գազ շնչելու հետևանքով: