Սիոնիստների կրակոցից զոհվել է մի պաղեստինցի երիտասարդ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i149692-Սիոնիստների_կրակոցից_զոհվել_է_մի_պաղեստինցի_երիտասարդ
Գազայի արևելյան սահմանին անցկացված բողոքի ցույցի ժամանակ, իսրայելցի զինվորների կրակոցից սպանվել է մի պաղեստինցի երիտասարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2021 13:53 Asia/Tehran
  • Սիոնիստների կրակոցից զոհվել է մի պաղեստինցի երիտասարդ

Գազայի արևելյան սահմանին անցկացված բողոքի ցույցի ժամանակ, իսրայելցի զինվորների կրակոցից սպանվել է մի պաղեստինցի երիտասարդ:

Հինգշաբթի օրը, Շահաբ լրատվական գործակալության հաղորդմամբ, Ջաբալիայի արևելքում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ,  իսրայելցի զինվորների կրակոցից  զոհվել է պաղեստինցի 26-ամյա մի երիտասարդ:

Պաղեստինի առողջապահության նախարարությունը նույնպես հայտարարել է, որ Գազայի գոտու արևելյան հատվածներում, սիոնսիտների իրականացրած հարձգության հետևանքով, վիրավորվել են ևս 15 պաղեստինցիներ այդ թվում՝ 5 երեխա:

Նախարարությունը հայտարարել է, որ հրազենային վիրավորում ստացած 15 պաղեստինցիներից մեկը անչափահաս երեխա է:

Վիրավորներից մեկի վիճակը ծանր է,  մյուս 4-ի վիճակը՝ միջին ծանրությանԼ Եվս 10 հոգի էլ վնասվածքներ է ստացել բեկորներից և արցունքաբեր գազ շնչելու հետևանքով: