6 պաղեստինցի բանտարկյալներ փախուստի են դիմել Սիոնիստական ​​ռեժիմի բանտից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i149918-6_պաղեստինցի_բանտարկյալներ_փախուստի_են_դիմել_Սիոնիստական_ռեժիմի_բանտից
Պաղեստինցի վեց բանտարկյալների հաջողվել է սիոնիստական ​​բանտից փախուստ իրականացնել՝ թունել փորելու միջոցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2021 12:26 Asia/Tehran

Պաղեստինցի վեց բանտարկյալների հաջողվել է սիոնիստական ​​բանտից փախուստ իրականացնել՝ թունել փորելու միջոցով:

Սիոնիստական ​​լրատվամիջոցները հաղորդել են, որ վեց պաղեստինցի բանտարկյալներ, մի քանի տասնյակ մետր երկարությամբ թունել փորելով, կարողացել են փախնել օկուպացված Պաղեստինի հյուսիսում գտնվող Ջալբու բանտից:

Հաղորդման համաձայն, բանտարկյալներից հինգը «Իսլամական ջիհադ» շարժումից են, իսկ վեցերորդը ՝ Զաքարիա ալ-Զուբայդին, Պաղեստինի «Ֆաթհ» շարժման  նախկին հրամանատարն է:

Սիոնիստական ​​13-րդ հեռուստաալիքը հայտնել է, որ պաղեստինցի գերիների փախուստից հետո, սիոնիստ զինվորականների շրջանում հայտարարվել է պատրաստվածության վիճակ և լայնածավալ որոնողական գործողություն է սկսվել՝ ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: