6 պաղեստինցի բանտարկյալներ փախուստի են դիմել Սիոնիստական ռեժիմի բանտից
Պաղեստինցի վեց բանտարկյալների հաջողվել է սիոնիստական բանտից փախուստ իրականացնել՝ թունել փորելու միջոցով:
Սիոնիստական լրատվամիջոցները հաղորդել են, որ վեց պաղեստինցի բանտարկյալներ, մի քանի տասնյակ մետր երկարությամբ թունել փորելով, կարողացել են փախնել օկուպացված Պաղեստինի հյուսիսում գտնվող Ջալբու բանտից:
Հաղորդման համաձայն, բանտարկյալներից հինգը «Իսլամական ջիհադ» շարժումից են, իսկ վեցերորդը ՝ Զաքարիա ալ-Զուբայդին, Պաղեստինի «Ֆաթհ» շարժման նախկին հրամանատարն է:
Սիոնիստական 13-րդ հեռուստաալիքը հայտնել է, որ պաղեստինցի գերիների փախուստից հետո, սիոնիստ զինվորականների շրջանում հայտարարվել է պատրաստվածության վիճակ և լայնածավալ որոնողական գործողություն է սկսվել՝ ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: