Պաղեստինցի երիտասարդները խոցել են իսրայելական անօդաչու թռչող սարք
Պաղեստինցի երիտասարդները Ռամալլահիի արևմտյան հատվածում խոցել են Սիոնիստական ռեժիմի բանակին պատկանող անօդաչու թռչող սարք:
«Պաղեստին ալյում» գործակալության հաղորդման համաձայն՝ իսրայելական ԱԹՍ-ն այսօր առավոտյան կործանվել է Ռամալլահի արևմուտքում գտնվող Ալ-Նաբի Սալեհ գյուղում:
Ըստ հաղորդման՝ իսրայելցի զինվորականները ԱԹՍ-ի կործանվելուց հետո ներխուժել են Ալ-Նաբի Սալեհ գյուղը:
Երկուշաբթի օրը օկուպացված Պաղեստինի հյուսիսում գտնվող Ջալբու բանտից վեց պաղեստինցի գերիների փախուստից հետո, Սիոնիստական ռեժիմն իր բոլոր հնարավորություններն ,այդ թվում ԱԹՍ-երն ի գործ դրեց նրանց ձերբակալելու համար:
Այս աննախադեպ իրադարձության հետևանքով, իսրայելցի պաշտոնյաները եկել են այն եզրակացության,որ ռեժիմի հետախուզական և անվտանգության համակարգը թույլ և խոցելի է: