Սիոնիստական ​​ռեժիմը պատասխանատու է Գազայում պատվաստանյութի 50 հազար չափաբաժնի փչանալու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i150678-Սիոնիստական_ռեժիմը_պատասխանատու_է_Գազայում_պատվաստանյութի_50_հազար_չափաբաժնի_փչանալու_համար
Երկուշաբթի օրը Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է.«Սիոնիստական ռեժիմը պատճառ է դարձել այս նախարարությունը ոչնչացնի 50 հազար չափաբաժին «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2021 14:29 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմը պատասխանատու է Գազայում պատվաստանյութի 50 հազար չափաբաժնի փչանալու համար

Երկուշաբթի օրը Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է.«Սիոնիստական ռեժիմը պատճառ է դարձել այս նախարարությունը ոչնչացնի 50 հազար չափաբաժին «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը»:

Նախարարությունը հայտարարել է.«Անցած հինգշաբթի, Առողջապահության նախարարության պահեստներից Սիոնիստական ռեժիմի հսկողության տակ գտնվող «Քյարամ Աբուսալեմ» անցուղով Գազա է տեղափոխվել 50 հազար չափաբաժին «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ»:

Հաղորդագրության մեջ ասված է.«Անվտանգության և որակի ապահովման առումով կորոնավիրուսի պատվաստանյութերի ստուգման ժամանակ պարզվել է, որ բեռնվածքի պիտանելիության ժամկետն ավարտվել և այն  հնրավոր չէ օգտագործել»:

Գազայի առողջապահության նախարարությունը այս հարցում Սիոնիստական ռեժիմին է պատասխանատու համարում և հայտարարել է, որ  ռեժիմը կանխել է ժամանակին պատվաստանյութի մուտքը Գազա: