Սիոնիստական ռեժիմը պատասխանատու է Գազայում պատվաստանյութի 50 հազար չափաբաժնի փչանալու համար
Երկուշաբթի օրը Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է.«Սիոնիստական ռեժիմը պատճառ է դարձել այս նախարարությունը ոչնչացնի 50 հազար չափաբաժին «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը»:
Նախարարությունը հայտարարել է.«Անցած հինգշաբթի, Առողջապահության նախարարության պահեստներից Սիոնիստական ռեժիմի հսկողության տակ գտնվող «Քյարամ Աբուսալեմ» անցուղով Գազա է տեղափոխվել 50 հազար չափաբաժին «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ»:
Հաղորդագրության մեջ ասված է.«Անվտանգության և որակի ապահովման առումով կորոնավիրուսի պատվաստանյութերի ստուգման ժամանակ պարզվել է, որ բեռնվածքի պիտանելիության ժամկետն ավարտվել և այն հնրավոր չէ օգտագործել»:
Գազայի առողջապահության նախարարությունը այս հարցում Սիոնիստական ռեժիմին է պատասխանատու համարում և հայտարարել է, որ ռեժիմը կանխել է ժամանակին պատվաստանյութի մուտքը Գազա: