Ղոդսը հովանավորող Իսլամա-քրիստոնեական խորհուրդը դեմ է Սիոնիստական ռեժիմի դատարանի որոշմանը
Ղոդսը և Պաղեստինի սրբությունները պաշտպանող Իսլամա-քրիստոնեական խորհուրդը դեմ է Սիոնիստական ռեժիմի դատարանի այն որոշմանը, որի համաձայն՝ հրեաներին թույլատրվում է նամազ անել և աղոթել Ալ-Աղսա մզկիթում:
Պաղեստինի Սանադ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ղոդսը հովանավորող իսլամա-քրիստոնեական խորհուրդը հինգշաբթի օրն ընդգծել է.«Այս որոշումը չափազանց վտանգավոր հետևանքներ ունի,որոնց պատասխանատուն Սիոնիստական ռեժիմն է»:
Իսլամա-քրսիտոնեական խորհուրդն ընդգծել է.«Ալ-Աղսա մզկիթը չի ենթարկվելու Սիոնիստական ռեժիմի դատարանների որոշումներին և Իսլամական բարեգործական կենտրոնը Ալ-Աղսա մզկիթի հետ կապված հարցերի վերաբերյալ միակ որոշում կայացնող կենտրոնն է»:
Իսլամա-քրսիտոնեական խորհուրդը հայտարարել է, որ բոլոր մուսուլմաններն ու քրիստոնյաները դեմ են այդ որոշմանը և դիմակայելու են դրան:
Խորհուրդը Հորդանանին և արաբական ու իսլամական երկրներին կոչ է արել դեմ գնալ այդ որոշմանը և քայլեր ձեռնարկել նման որոշումների իրագործումը կանխելու համար:
Ղոդսում Իսրայելին կապված խաղաղության դատարանը հրեաներին թույլ է տվել աղոթքի ու երկրպագության արարողություն անցկացնել Ալ-Աղսա մզկիթում: