Ղոդսը հովանավորող Իսլամա-քրիստոնեական խորհուրդը դեմ է Սիոնիստական ռեժիմի դատարանի որոշմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i152608-Ղոդսը_հովանավորող_Իսլամա_քրիստոնեական_խորհուրդը_դեմ_է_Սիոնիստական_ռեժիմի_դատարանի_որոշմանը
Ղոդսը և Պաղեստինի սրբությունները պաշտպանող Իսլամա-քրիստոնեական խորհուրդը դեմ է Սիոնիստական ռեժիմի դատարանի այն որոշմանը, որի համաձայն՝ հրեաներին թույլատրվում է նամազ անել և աղոթել Ալ-Աղսա մզկիթում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2021 14:18 Asia/Tehran

Ղոդսը և Պաղեստինի սրբությունները պաշտպանող Իսլամա-քրիստոնեական խորհուրդը դեմ է Սիոնիստական ռեժիմի դատարանի այն որոշմանը, որի համաձայն՝ հրեաներին թույլատրվում է նամազ անել և աղոթել Ալ-Աղսա մզկիթում:

Պաղեստինի Սանադ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ղոդսը հովանավորող իսլամա-քրիստոնեական խորհուրդը  հինգշաբթի օրն ընդգծել է.«Այս որոշումը չափազանց վտանգավոր հետևանքներ ունի,որոնց  պատասխանատուն  Սիոնիստական ռեժիմն է»:

Իսլամա-քրսիտոնեական խորհուրդն ընդգծել է.«Ալ-Աղսա մզկիթը չի ենթարկվելու Սիոնիստական ռեժիմի դատարանների որոշումներին և Իսլամական բարեգործական կենտրոնը Ալ-Աղսա մզկիթի հետ կապված հարցերի վերաբերյալ միակ որոշում կայացնող կենտրոնն է»:

Իսլամա-քրսիտոնեական խորհուրդը հայտարարել է, որ բոլոր մուսուլմաններն ու քրիստոնյաները դեմ են այդ որոշմանը և դիմակայելու են դրան:

Խորհուրդը Հորդանանին  և արաբական ու իսլամական երկրներին կոչ է արել դեմ գնալ այդ որոշմանը և քայլեր ձեռնարկել նման որոշումների իրագործումը կանխելու համար:

Ղոդսում Իսրայելին կապված խաղաղության դատարանը հրեաներին թույլ է տվել աղոթքի ու երկրպագության  արարողություն անցկացնել Ալ-Աղսա մզկիթում: