Պաղեստինի Դիմադրությունը նոր հրթիռ է փորձարկել
Պաղեստինյան մի հեռուստաալիք հաղորդել է Պաղեստինի Դիմադրության նոր հրթիռային փորձարկման մասին, որն իրականացել է ռազմական կարողության բարձրացան նպատակով:
Պաղեստինյան Ղոդս հեռուստաալիքն այսօր հաղորդել է, որ Պաղեստինի Դիմադրությունն իր ռազմական կարողություններն ընդլայնելու նպատակով փորձնական հրթիռ է արձակել դեպի ծով:
Ի դեպ Սիոնիստական ռեժիմի 12-րդ հեռուստաալիքը մոտ մեկ շաբաթ առաջ պնդում էր, որ ՀԱՄԱՍ -ը Գազայի ափերից չորս փորձնական հրթիռ է արձակել դեպի ծով:
Մի քանի ամիս առաջ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական բյուրոյի անդամ Ֆաթհի Հեմադը հայտարարել է, որ պաղեստինյան Դիմադրությունը վերսկսել է հրթիռների արտադրությունն Իսրայելի վերջին ագրեսիայի ավարտից հետո:
ՀԱՄԱՍ -ի քաղբյուրոյի անդամ Ֆաթհի Հեմադն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի գործարաններն ու արհեստանոցները վերսկսել են հազարավոր հրթիռների արտադրությունը, որպեսզի Ղոդսում ու Թել Ավիվում վերջ դնեն Սիոնիստական ռեժիմի սանձարձակություններին: