Սիրիայի արտգործնախարարը կրկին պահանջել է, որ Թուրքիան հեռացնի իր զորքերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i152878-Սիրիայի_արտգործնախարարը_կրկին_պահանջել_է_որ_Թուրքիան_հեռացնի_իր_զորքերը
Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Ալ- Միկդատը կրկին պահանջել է, որ Թուրքիան իրենց երկրի տարածքից հեռացնի զորքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2021 12:35 Asia/Tehran
  • Սիրիայի արտգործնախարարը կրկին պահանջել է, որ Թուրքիան հեռացնի իր զորքերը

Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Ալ- Միկդատը կրկին պահանջել է, որ Թուրքիան իրենց երկրի տարածքից հեռացնի զորքերը:

Այս մասին, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Մոսկվայում Սիրիայի նախագահ Ասադի և Պուտինի հանդիպումը մեկնաբանելով՝ Սիրիայի արտգործնախարարը ևս մեկ անգամ պահանջել է, որ Թուրքիան իր զորքերը հեռացնի Սիրիայի տարածքից:

Միկդատը նշել է նաև, որ Ասադ-Պուտին բանակցությունները շատ լավ են անցել, և որ իրենք համակարծիք են ահաբեկչության դեմ պայքարում:

Սիրիայի արտգործնախարարը զորքերը դուրս բերելու պահանջ է ներկայացրել նաև ԱՄՆ-ին:

Ավելի վաղ նա այս պահանջը Թուրքիային և ԱՄՆ-ին ներկայացրել էր նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում:

1in.am