Էրդողան . Թուրքիայի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» մասով մնում է անփոփոխ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i153726-Էրդողան_._Թուրքիայի_դիրքորոշումը_Զանգեզուրի_միջանցքի_մասով_մնում_է_անփոփոխ
Թուրքիայի նախագահ Էրդողանը Անգոլա, Տոգո և Նիգերիա այցից առաջ օդանավում զրուցել է լրագրողների հետ և պատասխանել մի շարք հարցերի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2021 14:07 Asia/Tehran
  • Էրդողան . Թուրքիայի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» մասով մնում է անփոփոխ

Թուրքիայի նախագահ Էրդողանը Անգոլա, Տոգո և Նիգերիա այցից առաջ օդանավում զրուցել է լրագրողների հետ և պատասխանել մի շարք հարցերի:

Թուրքիայի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցք»-ի մասով մնում է անփոփոխ: Թուրքիայի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ չի նախատեսում այցելել Բաքու՝ Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում։ Բայց նա կմասնակցի Ադրբեջանում Ֆիզուլիի նոր օդանավակայանի բացմանը:

«Մենք այս հարցերը քննարկեցինք իմ եղբոր ՝ Իլհամ Ալիևի հետ, ծրագրի շրջանակներում մենք կմասնակցենք օդանավակայանի և մի քանի ճանապարհների բացմանը, ինչպես նաև կմեկնարկենք նոր ծրագրեր գյուղատնտեսության ոլորտում: Զանգեզուրի միջանցքի բացման հարցում մեր վճռականությունը մնում է անփոփոխ:» , — ասել է Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարը նաև ասել է, որ Թուրքիան շարունակում է ակտիվորեն աջակցել Ադրբեջանին ականազերծման հարցում։

yerevan-times.com