Սիրիայի Հալեպի բնակիչները զանգվածային բողոքի ցույց են անցկացրել՝ թուրքական օկուպացիայի դեմ
Սիրիայի Հալեպի բնակիչները զանգվածային բողոքի ցույց են անցկացրել, պահանջելով դադարեցնել Թուրքիայի կողմից իրենց երկրի օկուպացիան:
Սիրիայի Հալեպ նահանգի տարբեր շրջաններում ուրբաթ օրը տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ Թուրքիայի կողմից սիրիական տարածքներիօկուպացիայի և բնակելի տարածքների վրա իրականացվող հարձակումների դեմ:
Թուրքիան վերջերս հայտարարեց Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություններ սկսելու և Թալ Ռիֆաթ շրջանի վրա հարձակվելու իր որոշման մասին՝ «Քրդական բանվորական կուսակցությանն» (PKK) միավորումների դեմ պայքարի պատրվակով: Այդ պատճառով, սիրիական բանակը երեքշաբթի օրը Հալեպի հյուսիսային արվարձանում գտնվող Թալ Ռիֆաթ շրջաններ է գործուղել լրացուցիչ զորք և զինտեխնիկա։
Չնայած Ռուսաստանի և Թուրքիայի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի մարտին, Սիրիայի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում վերջին երեք ամիսների ընթացքում թուրքական բանակի կողմից իրականացվող հարձակումների աճ է գրանցվել:
Թալ Ռիֆաթ շրջանի մի մասը գտնվում է քուրդ աշխարհազորայինների հսկողության տակ, որոնք հայտնի են որպես «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումներ», և 2018 թվականից՝ Աֆրինում թուրքական ռազմական գործողության մեկնարկից հետո, բազմաթիվ փախստականներ ապրում են Թալ Ռաֆաթի փախստականների ճամբարներում։