Սիրիայում ՔԲԿ-ի և YPG-ի դեմ Թուրքիայի գործողությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i154080-Սիրիայում_ՔԲԿ_ի_և_ypg_ի_դեմ_Թուրքիայի_գործողությունները
Թուրքիայի ռազմական ուժերը Սիրիայի հյուսիսում ՔԲԿ-ի և Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) դեմ իրականացրած գործողության ընթացքում սպանել են այդ խմբավորումների չորս անդամների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2021 07:34 Asia/Tehran
  • Սիրիայում ՔԲԿ-ի և YPG-ի դեմ Թուրքիայի գործողությունները

Թուրքիայի ռազմական ուժերը Սիրիայի հյուսիսում ՔԲԿ-ի և Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) դեմ իրականացրած գործողության ընթացքում սպանել են այդ խմբավորումների չորս անդամների:

Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) և Սիրիայի Ժողովրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումների (YPG) չորս անդամները սպանվել են «Չեշմեհ Սոլհ» գործողության տարածքում:

Հաղորդագրության համաձայն, Այդ անձինք մտադիր էին հարձակվել «Չեշմեհ Սոլհ» գործողության տարածքում գտնվող թիրախների վրա:

Թուրքիայի բանակն, ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակովն ավելի քան երկու տարի,  օկուպացրել է Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանները, և մի խումբ թուրք զինվորականներ դեռևս ներկա են այդ շրջաններում։

Թուրքիայի ռազմական ագրեսիան Սիրիայի հյուսիսում դատապարտվել է Սիրիայի ժողովրդի և կառավարության, ինչպես նաև միջազգային հանրության կողմից։