Պատերազմից հետո Էրդողանը փորձում է ստուգել Հայաստանից եկող հետպատերազմյան ազդակները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i154302-Պատերազմից_հետո_Էրդողանը_փորձում_է_ստուգել_Հայաստանից_եկող_հետպատերազմյան_ազդակները
Թուրքական մամուլն անդրադարձել է բրիտանական «Financial Times» թերթում հրապարակված մի հոդվածի, որտեղ խոսվում է «Թուրքիայի կողմից Հայաստանին մեկնված ձեռքի» մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2021 13:17 Asia/Tehran
  • Պատերազմից հետո Էրդողանը փորձում է ստուգել Հայաստանից եկող հետպատերազմյան ազդակները

Թուրքական մամուլն անդրադարձել է բրիտանական «Financial Times» թերթում հրապարակված մի հոդվածի, որտեղ խոսվում է «Թուրքիայի կողմից Հայաստանին մեկնված ձեռքի» մասին:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արցախյան պատերազմից հետո փորձում է ստուգել Հայաստանից եկող ազդակները:

Բրիտանական թերթը նշում է, որ Էրդողանը վերջին շաբաթներին հայտարարել է, որ կարող է աշխատել Հայաստանի հետ «հարաբերություններն աստիճանաբար կարգավորելու ուղղությամբ»: Նա ընդգծել է, որ Հայաստանը նույնպես պատրաստակամ է։

Ըստ հրապարակման՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «առանց նախապայմանների» բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։

Չնայած դրական ազդակներին՝ հիշեցվել է Հայոց ցեղասպանության խնդրի մասին այն շեշտադրմամբ, որ «թեև առևտրի և դիվանագիտության առումով սառույցը կհալվի, բայց լիարժեք հաշտեցման հավանականությունը շատ քիչ է»։

1in.am