Թուրքիան հրետանային հարձակում է իրականացրել Սիրիայի հյուսիսում
Սիրիական աղբյուրները հայտնել են հյուսիսային Հալեպ նահանգում թուրքական զորքերի կողմից քուրդ զինյալների դիրքերի հրետանակոծման մասին:
Թուրքիան ուրբաթ օրը հրթիռակոծել է Հալեպ նահանգի հյուսիսային Թալ Ռիֆաթ շրջանի ծայրամասերում գտնվող Այն Դաքնեհ և Բիլունիե գյուղերում քուրդ զինյալների դիրքերը։
Քուրդ զինյալները, որոնք հայտնի են որպես Աֆրինի ազատագրման ուժեր, թիրախավորել են Ազազում գտնվող թուրքական զինուժի դիրքերը։
Միաժամանակ թուրքական տիրապետության տակ գտնվող «Ալ-Ջեյշ ալ-Վաթանի» (նախկին Սիրիական ազատ բանակ) ահաբեկիչները Այն Դաքա գյուղում բախվել են քուրդ զինյալների հետ, սակայն չեն կարողացել վերահսկողության տակ առնել քրդերի դիրքերը։
Turkie Gazetesi թերթը վերջերս գրել էր, որ թուրքական բանակը ավելի քան 35 հազար զինվոր է պատրաստել Սիրիայի հյուսիսում հնարավոր ռազմական գործողությանը մասնակցելու համար։
Երեկ նույնպես սիրիական ընդդիմությանը մոտ կանգնած աղբյուրները ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ թուրքամետ ռազմական խմբավորումները Սիրիայի հյուսիսում պատրաստվածության են բերվել ռազմական գործողությունների մասնակցելու համար: