Հյուսիսային Իրաքում և Սիրիայում սպանվել է ՔԲԿ -ի 5 անդամ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i154606-Հյուսիսային_Իրաքում_և_Սիրիայում_սպանվել_է_ՔԲԿ_ի_5_անդամ
Հյուսիսային Իրաքում և Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերի և ՔԲԿ-ի ուժերի միջև վերջին բախումների հետևանքով սպանվել է խմբավորման հինգ անդամ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2021 08:30 Asia/Tehran
  • Հյուսիսային Իրաքում և Սիրիայում սպանվել է ՔԲԿ -ի 5 անդամ

Հյուսիսային Իրաքում և Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերի և ՔԲԿ-ի ուժերի միջև վերջին բախումների հետևանքով սպանվել է խմբավորման հինգ անդամ։

TRT-ն, հղում անելով  Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը, հաղորդել է, որ ՔԲԿ-ի երկու անդամներ սպանվել են Իրաքի հյուսիսում «Ամպրոպ և կայծակ» գործողության շրջանում տեղի ունեցած բախումների հետևանքով, ևս երեքը'  Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի օպերատիվ շրջաններում, որոնք հայտնի են որպես «Խաղաղության օպերացիայի տարածքներ» և «Ձիթենու ճյուղ» բախումների ժամանակ։

 Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ՔԲԿ-ի դիրքերի վրա Թուրքիայի հարձակումները շարունակվում են: Իրաքի և Սիրիայի պաշտոնյաները բազմիցս դատապարտել են հարձակումները, դրանք որակելով իրենց երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio