Հանիե. Ոչ մի ուժ չի կարող պաղեստինցիներին ստիպել լքել իրենց հողը
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է, որ Դիմադրության խմբերն աջակցում են գրավյալ Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասի բնակիչներին՝ հավելելով, որ այդ շրջանի ժողովուրդը ցույց է տվել իր հավատարմությունն իր հողի ու իրավունքների նկատմամբ:
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ. Իսմայիլ Հանիեն հայտարարել է.«Պաղեստինի հարցը միայն մի ազգի խնդիր չէ, և սիոնիստ թշնամու՝ տարածաշրջան ներթափանցելու ջանքերն արդյուքն չեն ունենալու»:
ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարը հայտարարել է. «Դիմադրության և բռնազավթիչ ռեժիմի միջև պայքարն ի վերջո կավարտվի հօգուտ Պաղեստինի ժողովրդի»։
Սիոնիստները վերջերս գործադրեցին հնարավոր բոլոր ջանքերը՝ պաղեստինցիներին ստիպելու լքել օկուպացված Երուսաղեմի Շեյխ Ջարահ տարածքը, սակայն օկուպացված տարածքների պաղեստինցիները ընդդիմացան այդ պահանջին: