Պաղեստինի Դիմադրությունն խիստ է արձագանքել Ղոդսի օկուպանտների ոտնձգողական քայլերին
Պաղեստինի դիմադրության խմբերը Սիոնիստական ռեժիմին զգուշացրել են պաղեստինցիների դեմ ագրեսիվ գործողությունների հետևանքների կապակցությամբ:
Պաղեստինի Դիմադրության աղբյուրը զգուշացրել է բռնագրավված Ղոդսի Շեյխ Ջերահ թաղամասում գտնվող պաղեստինցիների տների առգրավման հրաման արձակվելու դեպքում, սիոնիստ թշնամու դեմ ռազմական գործողություններ սկսելու կապակցությամբ:
Պաղեստինյան դիմադրության խմբերը զգուշացրել են, որ Շեյխ Ջերահի բնակիչների տներից ցանկացած տարհանում կհանգեցնի անցած տարի մայիս ամսին տեղի ունեցած Ղոդսի ճակատամարտի մեկնարկից առաջ տիրող իրավիճակի հաստատմանը:
Պաղեստինի Դիմադրության խմբերի քաղաքական ու ռազմական ղեկավարները և նրանց գլխավորող ՀԱՄԱՍ-ը , Իսլամական Ջիհադ շարժումն ու Դիմադրությունը հավատարիմ են այդ թաղամասի բնակիչներին տված իրենց խոստմանը:
Հատկանշական է, որ ավելի վաղ, Պաղեստինի Դիմադրության խմբերը սիոնիստներին զգուշացրել էին Ղոդսում և Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների դեմ իրականացվող ցանկացած ագրեսիվ քայլի կապակցությամբ: